ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակն այս մրցաշարում: Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ կիսում է առաջին տեղը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, որը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու հոլանդացի Անիշ Գիրին: Նրանք չորրորդ տուրում կիսեցին միավորը:
Sinquefield Cup-2015, չորրորդ տուր
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի