12:21  ,  26 օգոստոսի, 2015

Սարգիս Հովսեփյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հրապարակել է թիմի կազմն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայանալիք հավաքի համար: Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) հավաքականների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին նախապատրաստվելու համար ազգային թիմից հրավեր են ստացել 23 ֆուտբոլիստներ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը չէր ընդգրկվել նախնական ցուցակում, սակայն այժմ հրավեր է ստացել, իսկ Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի անունը դարձյալ բացակայում է: Ցուցակում նորեկներ են «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը եւ Երեւանի «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանը:

Հավաքի ավարտից հետո Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ի առավոտյան մեկնելու է Սերբիա:

Դարպասապահներ 

Գեւորգ Կասպարով «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան «Միկա»

Գեւորգ Պրազյան «Արարատ» 

Պաշտպաններ 

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (Մակեդոնիա)

Լեւոն Հայրապետյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելի «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»  

Հարձակվողներ 

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս