23:34  ,  24 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 32-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի: Մյուս պարտիաները շարունակվում են:

Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Sinquefield Cup-2015, երկրորդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով