22:12  ,  19 օգոստոսի, 2015

Հայաստանի հավաքականը մարզվում է Վրաստանում

Ազատ ոճի ըմբշամարտի  Հայաստանի հավաքականը մարզումային հավաք է անցկացնում Վրաստանի Դուշետիում՝ պատրաստվելով սեպտեմբերի 7-ից 12-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիեւը, Էդգար Ենոքյանն ու Լեվան Բերիանիձեն, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Թիմը օգոստոսի 27-ին կվերադառնա Դուշետիից եւ 30-ին կմեկնի Լաս Վեգաս՝ վերջին հավաքը մրցավայրում անցկացնելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում