18:12  ,  18 օգոստոսի, 2015

Spox.com. Հենրիխ Մխիթարյանն անկասելի էր (ֆոտո)

Bild-ը, Transfermarkt-ը եւ Spox.com-ը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են Բունդեսլիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում։

«Մխիթարյանը կատարեց հսկայական աշխատանք եւ անկասելի էր։ Նա հաջողությամբ խաղաց նաեւ պաշտպանությունում, գերազանց խաղն էլ ամրապնդեց երկու գոլով»,- գրում է spox.com-ը։

Goal.com-ը եւ Der Westen-ը 26-ամյա հայ ֆուտբոլիստին ճանաչել էին հանդիպման լավագույն խաղացող, իսկ Kicker-ը Մխիթարյանին ճանաչել էր տուրի լավագույն խաղացող։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի ղեկավարած թիմն առաջին տուրում 4։0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով