00:24  ,  15 օգոստոսի, 2015

«Բավարիայի» տպավորիչ մեկնարկը Բունդեսլիգայում

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» վստահ հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում: Առաջին տուրի մեկնարկային խաղում Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմն ընդունեց «Համբուրգին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Համբուրգ»՝ 5:0

Բենատիա, 27, Լեւանդովսկի, 53, Մյուլեր, 69, 73, Կոստա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում