Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչ 15 եւ 17 տարեկան աղջիկների եւ պատանիների առաջնություններում հերթական մեդալն է նվաճել Հայաստանի պատվիրակությունը։
Ոսկե մեդալի արժանացավ մինչեւ 15 տարեկանների 69 կգ քաշային կարգը ներկայացնող Աիդա Մանուկյանը: Նա պոկեց 81 եւ հրեց 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավեց հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակեց Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի պատվիրակները արդեն նվաճել են չորս ոսկե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում