Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը օգոստոսի 5-ին նվաճեց երկու ոսկե մեդալ։ Մասիսցի Արսեն Հարությունյանը 46 կգ քաշայինների եզրափակիչում 10:3 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Խաչիձեին։
54 կգ քաշայինների Եվրոպայի պատանեկան չեմպիոնի տիտղոսին արժանացավ արտաշատցի Վազգեն Թեւանյանը։ Նա եզրափակիչում 2։0 հաշվով պարտության մատնեց թուրք Կաբար Դույումին:
100 կգ քաշայինների եզրափակիչում վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կգոտեմարտի ադրբեջանցի Ալիմագոմեդ Ալիխմաեւի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի