18:22  ,  9 հուլիսի, 2015

Բլատեր. Անկախ ամեն ինչից, կհեռանամ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ոչինչ իրեն չի կարող պահել զբաղեցրած պաշտոնում:

«Ընտրություններից հետո ես չեմ մնա այս պաշտոնում: Եթե նույնիսկ ՖԻՖԱ-ի կոնգրեսը խնդրի մնալ, միեւնույն է կհեռանամ»,- 79-ամյա շվեյցարացու խոսքը մեջբերում է Weltwoche-ն:

Հիշեցնենք, որ 1998-ից ՖԻՖԱ-ն ղեկավարող Բլատերը վերջերս 5-րդ անգամ ընտրվել էր նախագահի պաշտոնում, սակայն օրեր անց հայտարարեց կազմակերպությունից հեռանալու մտադրության մասին։ ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի են ունենալու դեկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում