00:26  ,  23 հունիսի, 2015

Norway Chess 2015. 6-րդ տուրի բոլոր արդյունքները

Ավարտվեց Ստավանգերում ընթացող Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրը: Բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ 5.5 միավորով միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջինն ավարտվել էր հոլանդացի Անիշ Գիրիի եւ Լեւոն Արոնյանի պարտիան: Հայկական շախմատի առաջատարը սեւերով 36-րդ քայլում համաձայնել էր ոչ ոքիի: Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր:

Norway Chess 2015

6-րդ տուր

Գիրի - Արոնյան՝ 0.5:0.5

Կարուանա - Համեր՝ 0.5:0.5

Կարլսեն - Նակամուրա՝ 0.5:5

Անանդ - Վաշյե-Լագրավ՝ 1:0

Գրիշչուկ - Տոպալով՝ 0:1

Մրցաշարային դրությունը. Տոպալով՝ 5.5, Անանդ, Նակամուրա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Արոնյան, Վաշյե-Լագրավ, Կարուանա՝ 2.5-ական, Գրիշչուկ, Կարլսեն՝ 2-ական, Համեր՝ 1.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով