Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության երրորդ տուրում հանդիպեցին գործող գավաթակիր Ուրուգվայն ու փոխչեմպիոն Պարագվայը: B խմբի խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:
Պարագվայցիները խմբային փուլն ավարտվեցին 5 միավորով՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր: Ուրուգվայցիները 4 միավորով հավասարվեցին Արգենտինայի հավաքականին, որը խմբի վերջին խաղում կմրցի ջամայկացիների հետ: Ուրուգվայը եւս ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ A խմբի երրորդ տեղը գրաված Էկվադորը վաստակել է 3 միավոր: Քառորդ եզրափակիչում ուրուգվայցիները կխաղան Չիլիի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթում փլեյ-օֆֆ են դուրս գալիս 3 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված 2 լավագույն արդյունքով թիմերը։
Ամերիկայի Գավաթ, երրորդ տուր, B խումբ
Ուրուգվայ – Պարագվայ՝ 1:1
Խոսե Խիմենես, 29 – Լուկաս Բարիոս, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի