00:56  ,  21 հունիսի, 2015

Ամերիկայի Գավաթ. Չեմպիոնն ու փոխչեմպիոնը փլեյ-օֆֆում են

Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության երրորդ տուրում հանդիպեցին գործող գավաթակիր Ուրուգվայն ու փոխչեմպիոն Պարագվայը: B խմբի խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:

Պարագվայցիները խմբային փուլն ավարտվեցին 5 միավորով՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր: Ուրուգվայցիները 4 միավորով հավասարվեցին Արգենտինայի հավաքականին, որը խմբի վերջին խաղում կմրցի ջամայկացիների հետ: Ուրուգվայը եւս ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ A խմբի երրորդ տեղը գրաված Էկվադորը վաստակել է 3 միավոր: Քառորդ եզրափակիչում ուրուգվայցիները կխաղան Չիլիի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթում փլեյ-օֆֆ են դուրս գալիս 3 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված 2 լավագույն արդյունքով թիմերը։

Ամերիկայի Գավաթ, երրորդ տուր, B խումբ

Ուրուգվայ – Պարագվայ՝ 1:1

Խոսե Խիմենես, 29 – Լուկաս Բարիոս, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում