16:11  ,  20 հունիսի, 2015

Եվրոպական խաղերի չեմպիոն Սեդա Թութխալյանը Բաքվում նվաճեց նաեւ արծաթե մեդալ

Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության հենացատկում նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպայի խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Ջուլիա Շտայնգրուբերը, երրորդ տեղում է հոլանդացի Լիզա Թոպը:

Սեդա Թութխալյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոնի տիտղոսը: 

15-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս