10:06  ,  17 հունիսի, 2015

«Գոլդեն Սթեյտը»` NBA-ի չեմպիոն (ֆոտոշարք)

«Գոլդեն Սթեյտը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն:

40 տարվա ընդմիջումից հետո եզրափակիչ դուրս եկած «Գոլդեն Սթեյտը» վճռորոշ շարքում 4:2 հաշվով հաղթեց «Քլիվլենդին»: Եզրափակիչի 6-րդ խաղում Կալիֆորնիայի թիմն արտագնա հաղթանակ տարավ 105:97 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 32 միավոր: «Գոլդեն Սթեյտից» ամենաարդյունավետն ամերիկացի Ստիվեն Կարին էր, որը հավաքեց 25 միավոր:

Եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» հարձակվող Անդրե Իգոդալան, ում միջին արդյունավետությունը կազմել է 16,3 միավոր:

«Գոլդեն Սթեյտը» NBA-ի չեմպիոն դարձել էր նաեւ 1947-ին, 1975-ին եւ 1976-ին:

NBA, եզրափակիչ, 6-րդ խաղ   

«Քլիվլենդ» - «Գոլդեն Սթեյտ»՝  97:105 (15:28, 28:17, 18:28, 36:32)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում