ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական հավաքականների վարկանիշային աղյուսակը: Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը մնացել է 37-րդ տեղում:
Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում են Իսպանիան ու Անգլիան:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 5-րդն են, դանիացիները՝ 18-րդը, ալբանացիները՝ 32-րդը, իսկ սերբերը՝ 33-րդը:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին:
( 1 ) Գերմանիա - 40,203 միավոր
( 2 ) Իսպանիա - 37,163
( 3 ) Անգլիա - 35,903
( 4 ) Հոլանդիա - 35,319
( 5 ) Պորտուգալիա - 34,208
( 6 ) Ֆրանսիա - 33,599
( 7 ) Իտալիա - 32,698
( 8 ) Բելգիա - 32,562
( 9 ) Խորվաթիա - 31,708
( 10 ) Ուկրաինա - 30,874
( 18 ) Դանիա - 29,226
( 32 ) Ալբանիա - 23,041
( 33 ) Սերբիա - 21,871
( 37 ) Հայաստան - 19,341
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում