23:59  ,  13 հունիսի, 2015

Արաս Օզբիլիս. Եթե ավելի հաջողակ լինեինք, կարող էինք նաեւ հաղթել Պորտուգալիային

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմեց Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից կրած պարտության պատճառների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:

«Ուրախ եմ, որ մեկ տարի անց վերադարձա Հայաստանի հավաքական, սակայն տխուր եմ պարտության համար: Մենք պարտվեցինք, քանի որ թույլ տվեցինք մի քանի ոչ հարկադրված սխալներ: Եթե չլինեին այդ սխալները, չէինք պարտվի: Մենք թույլ տվեցինք թիմային սխալներ, բայց կարծում եմ, որ լավ խաղացինք:

Պորտուգալիայի հավաքականն ունի լավ ֆուտբոլիստներ, իսկ մենք արենցինք այն, ինչ կարող էինք. դա բավական չեղավ: Եթե ավելի հաջողակ լինեինք, կարող էինք նաեւ հաղթանակ տանել»,- ասաց Օզբիլիսը, որը հունիսի 13-ին փոխարինման դուրս եկավ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում՝ Հայաստանի հավաքականի կազմում խաղալով մոտ մեկ տարվա դադարից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news