Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման երթը Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից հասել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպմանը:
Ֆանատներն անցել են Հայաստանի եւ Արցախի դրոշներով, եղել են նաեւ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, 2014-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դեմ գրություններ:
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում