Բաքվում մեկնարկած Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մարզիկներից առաջինը պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:
59 կգ քաշային կարգում Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ռոմանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր մեդալների համար կպայքարեն հունիսի 14-ին: Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է հունիսի 13-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի