21:22  ,  12 հունիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականի մարզումն ու Ռոնալդուի հնարքները՝ Երեւանում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզումը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցել է ուրախ մթնոլորտում եւ բարձր տրամադրությամբ։ Ֆերնադու Սանտուշի գլխավորած թիմի ֆուտբոլիստները գնդակով մարզում են անցկացրել։ Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աչքի է ընկել հնարքներով։

Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը հունիսի 13-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով