20:24  ,  12 հունիսի, 2015

Ռոնալդուի հայ երկրպագուները ջերմությամբ ողջունեցին «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ Պորտուգալիայի հավաքականի բազմաթիվ հայ երկրպագուներ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետնամուտքի մոտ սպասել են հյուրերի դուրս գալուն եւ վանկարկել են Ռոնալդուի եւ Նանիի անունները։

Պորտուգալիայի հավաքականը պատրաստվում է Հայաստանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով