Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց երեւանյան միակ մարզումը, որի առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները:
Մարզմանը մասնակցեցին Հայաստանի դեմ խաղին հրավիրված բոլոր՝ 25 ֆուտբոլիստները, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Ֆաբիու Կոենտրաուն ու Կրիշտիանու Ռոնալդուն, որին հայ երկրպագուները հայհոյանքներով էին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Կոենտրաուն նախորդ մարզմանն աշխատել էր անհատական ծրագրով, իսկ Երեւանում մարզվեց թիմի ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Երեւան ժամանելուց առաջ Պորտուգալիայի հավաքականը 4-օրյա հավաք էր անցկացրել Թբիլիսիում՝ մարզվելով Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում: Հայաստանի հավաքականի դեմ պորտուգալացիները խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի