00:23  ,  10 հունիսի, 2015

Արոնյանը Կարլսենի, Անանդի, Նակամուրայի, Տոպալովի հետ կմեկնարկի Ստավանգերում

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի հունիսի 15-ին Ստավանգերում մեկնարկելիք «Նորվեգական շախմատ-2015» սուպերմրցաշարին:

Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա):

Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով