Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը Երեւան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, եւ կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, փոխանցում է ՀՖՖ-ն:
Հունիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա Պորտուգալիայի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն հավատարմագրված լրագրողների համար:
Հիշեցնենք, որ այս օրերին պորտուգալացիները հավաք են անցկացնում Թբիլիսիում, որտեղ ժամանել են հունիսի 7-ի գիշերը: Հայաստանի հավաքականի դեմ նրանք խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի