13:26  ,  13 հունիսի, 2012

«Ֆիորենտինան» ձեռք բերեց Իտալիայի հավաքականի պաշտպանին

Իտալիայի ազգային հավաքականի թեկնածու Մատիա Կասանիան հունիսի 13-ին պաշտոնապես դարձավ «Ֆիորենտինայի» խաղացող: 28-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար Ֆլորեցիայի թիմը իտալական «Պալերմոյին» վճարել է հինգ միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Նախորդ մրցաշրջանում Կասանին վարձավճարող էր հանդես գալիս «Ֆիորենտինայում»:

Իտալիայի ավարտված առաջնությունում պաշտպանը մասնակցել է 26 հանդիպման, սակայն առողջական խնդիրների հետեւանքով չկարողացավ ընդգրկվել Եվրո-2012-ին մասնակցող Իտալիայի հավաքականի կազմում:

Ազգային թիմում Կասանիան անցկացրել է 10 հանդիպում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս