13:35  ,  3 հունիսի, 2015

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ ամսվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի մայիս ամսվա խորհրդանշական հավաքականում:

Մխիթարյանն արժանացել է 8 միջին գնահատականի: «Բորուսիայից» խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաեւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումեսլը, ով եւս ստացել է 8 բալ:

Մայիսին Մխիթարյանը Բունդեսլիգայում անցկացրել է 4 խաղ եւ դարձել է մեկ գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել էր 28 հանդիպման՝ խփելով 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով