16:57  ,  23 մայիսի, 2015

«Վիվառոյի» մրցաշարի հաղթողները կմեկնեն միջազգային մրցաշարերի (ֆոտո)

Ամեն լավ բան պետք է շարունակական լինի։ Այս կարգախոսով «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը դեռեւս 6 ամիս առաջ հայտարարեց նարդու, բլոտի եւ պոկերի առցանց մրցաշարի մեկնարկը։ Մայիսի 22-ին առնցաց խաղերի արդյունքում եզրափակիչ հասած մասնակիցները «Կովկաս» համալիրում պայքարի դուրս եկան եւ պարզեցին արդեն երկրորդ անգամ անցկացվող հայկական առնցանց բաց առաջնության առաջատարներին։ Նարդու տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել Ավետիս Ռոստոմյանը, կանանց մրցաշարում՝ Անահիտ Թարվերդյանը։ Բլոտի մրցաշարում հաղթող է դարձել Եղիշ Աբրահամյանը, իսկ պոկերում առաջատարը Վահե Ոսկանյանը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Վիվառո Բեթ» ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակից Վերոնիկա Աղինյանը։

«Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 3000 խաղացող։ 6 ամիս տեւող պայքարի արդյունքում 4000 խաղացողներից որոշվեցին Հայաստանի ուժեղագույն նարդի, բլոտ եւ պոկեր խաղացողները։ Առաջնությունը մեկնարկել էր դեռեւս 2014թ. նոյեմբերի 24-ին։

Առաջին հայկական առցանց մրցաշարին, որն անցկացրել էինք 2014թ. ապրիլից մինչեւ հուլիս, մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 2500 մասնակից։ Այս տարի խաղացողների եւ հետաքրքրվողների թիվը մեծացել էր։ Ավելի քան 4000 մասնակից ունենք 21 տարեկանից մինչեւ 70 եւ անց։

Ինչպես առաջին մրցաշարում, այնպես էլ երկրորդում կազմակերպեցինք միանգամից երեք խաղատեսակի մրցաշար՝ նարդու, բլոտի եւ պոկերի։ Այս երեք խաղատեսակներն ամենատարածված եւ կարելի է ասել ամենասիրվածներն են։ Հատկապես, նարդին շատ սիրված է ոչ միայն տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից։

Քանի որ առնցանց շատ են գրանցվում եւ խաղում նաեւ կանայք, աղջիկները, մենք որոշեցինք նարդու մրցաշար անցկացնել նաեւ կանանց համար։ Շատ ակտիվ են հայ կանայք եւ շատ լավ են խաղում նարդի։ Անզիջում պայքար էր գնում եզրափակիչում։ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նարդու կանանց մրցաշար։ Մենք նրանց առաջին անգամ հայտանբերեցինք եւ կարծում ենք, որ շարունակական կլինի։

Բայց մեր կանայք եւ աղջիկները միայն նարդի չէ, որ խաղում են։ Նրանց մոտ շատ լավ է ստացվում նաեւ պոկերը, ինչպես նաեւ բլոտը։ Ուղղակի այս անգամ որպես առանձին մրցաշար,կանանց համար պոկերի եւ բլոտի չանցկացրեցին»,- ասաց Վերոնիկա Աղինյանը։

«Վիվառո Բեթ» ընկերության կազմակերպած հայկական երկրորդ առցանց նարդու, բլոտի եւ պոկերի առաջնության հաղթողներն ու մրցանակային տեղեր գրաված խաղացողները  ընկերության կողմից ստացան մրցանակներ եւ պատվոգրեր։ Իսկ առաջատարների համար  «Վիվառո Բեթ» ընկերությունը պատրաստել էր անակնկալներ՝ նարդու, պոկերի եւ բոլտի միջազգային մրցաշարերին մասնակցելու համար ուղեգրեր։

Երեք խաղատեսակների առաջնության հաղթողների համար նախատեսված էր երեք տարբեր մրցանակներ։ Պոկերի առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան ուղեգրեր՝ Թբիլիսիում մասնակցելու 120.000.000 դրամ մրցանակային հիմնադրամով պոկերի միջազգային մրցաշարին: Մրցանակի մեջ մտնում է ուղեգրի ամբողջ փաթեթը։ Բլոտի առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան Ֆրանսիայի ուղեգրեր, որտեղ Սան Ժերմեն քաղաքում անցկացվելու է բլոտի միջազգային մրցաշար: Իսկ նարդու տղամարդկանց մրցաշարի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կմեկնեն Վրաստան, 25.000.000 դրամ մրցանակային ֆոնդով նարդու միջազգային մրցաշարին մասնակցու համար: Իսկ նարդու կանանց մրցաշարի հաղթողներին մրցանակները գումարային տեսքով էին։ Ուղեգրերի ամբողջական փաթեթները հաղթողներին ապահովում է «Վիվառո» ընկերությունը՝ մասնակիցների ճանապարհածախսով, մնալով, սնունդով։ Այստեղ հաղթողներին հանձնեցինք նաեւ մրցանակներ, դիպլոմներ»,- ամփոփեց մարկեթինգի բաժնի աշխատակիցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում