18:51  ,  17 մայիսի, 2015

«Զենիթը» չհաղթեց «Ուֆային», բայց ապահովեց չեմպիոնի տիտղոսը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում մրցեց Բաշկիրիայի «Ուֆայի» հետ եւ չպարտվելու դեպքում կապահովեր չեմպիոնի տիտղոսը: Գրանցվեց 1:1 հաշիվը եւ պետերբուրգցիները 5-րդ անգամ դարձան Ռուսաստանի չեմպիոն: Մինչեւ 87-րդ րոպեն «Զենիթը» բրազիլացի հարձակվող Հալկի գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, բայց «Ուֆայի» հաջողվեց փրկվել պարտությունից:

Բաշկիրիայի թիմի դարպասը պաշտպանում էր հայկական արմատներ ունեցող 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ում թիմակից Դենիս Թումասյանը մնաց փոխարինողների թվում:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Զենիթն» ապահովեց առաջին տեղը, իսկ «Ուֆան» 13-րդն է, սակայն դեռ տեղը չի ապահովել ուժեղագույնների խմբում:

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ուֆա» - «Զենիթ»՝ 1:1

Հարիս Հանջիչ, 87, - Հալկ, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում