12:10  ,  11 մայիսի, 2015

ATP. 10 տարի անց Նադալը դարձյալ հայտնվեց 7-րդ տեղում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մայիսի 11-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Կանանց պայքարում առաջատարները պահպանել են իրենց դիրքերը, իսկ ահա տղամարդկանց աղյուսակում իսպանացի Ռաֆայել Նադալը Մադրիդում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո նահանջել է 3 աստիճան՝ հայտնվելով 7-րդ տեղում: Նախորդ անգամ Նադալը 2005-ին էր եղել 7-րդ ռակետը:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 13 845 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8645
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 7130
4 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 5160
5 (7). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 5140
6 (5). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) - 5040
7 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4990
8 (8). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) -4310
9 (9). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3575
10 (10). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3360

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 10 156
2 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7115
3 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 6915
4 (4). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 6670
5 (5). Կարոլին Վոզնյացկի (Դանիա) - 4940
6 (6). Էժենի Բուշար (Կանադա) - 4063
7 (7). Անա Իվանովիչ (Սերբիա) - 3905
8 (8). Եկատերինա Մակարովա (Ռուսաստան) - 3465
9 (10). Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) - 3315
10 (12). Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա) - 3250

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English