20:17  ,  1 մայիսի, 2015

Գվարդիոլան «Բորուսիայի» խաղացողին կոչ է արել շատ չխոսել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելին, որը Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից հետո հայտարարել էր, որ մյունխենցիները մրցավարությունից դժգոհելու փոխարեն, պետք է 11 մետրանոց հարվածներ իրացնելը մարզեն։

«Իմ խորհուրդը Կելին հետեւյալն է. երբ թիմդ հետ է 35 միավոր, ավելի լավ է բերանդ փակ պահես։ Մենք Գերմանիայի չեմպիոն ենք եւ կունենանք 11 մետրանոցները մշակելու ժամանակ։ Ես երբեք ոչ մեկի չեմ ծաղրել։ Ես միշտ հարգանքով եմ արտահայտվում մրցակիցների մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է bleacherreport-ը։

Հիշեցնենք, «Բորուսիան» նվաճել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր հետխաղյա 11 մետրանոցներով։ Գվարդիոլայի թիմից 11 մետրանոցի նշակետին մոտեցած չորս ֆուտբոլիստներն էլ վրիպել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում