Ծաղկաձորում մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնության փակման հանդիսավոր արարողությունն ու չեմպիոնի եւ մրցանակակիրների պարգեւատրությունը: Ուղիղ հեռարձակումը ներկայացնում է մրցաշարի պաշտոնական կայքը՝ tsaghkadzor2015.fide.com-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի թիմը: Երկրորդ տեղում Ուկրաինան է: Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույնն էր առաջին համարների պայքարում՝ նվաճելով անհատական ոսկե մեդալ:
Աշխարհի առաջնություն, 9-րդ տուր
Հայաստան – Եգիպտոս՝ 2.5:1.5
Հունգարիա – Ուկրաինա՝ 2:2
Չինաստան – Հնդկաստան՝ 3:1
ԱՄՆ – Կուբա՝ 3:1
Ռուսաստան – Իսրայել՝ 2.5:1.5
Մրցաշարային աղյուսակ
1. Չինաստան - 15 միավոր ընթացիկ
2. Ուկրաինա - 12
3. Հայաստան - 11
4. Ռուսաստան - 10
5. ԱՄՆ - 10
6. Հունգարիա - 9
7. Իսրայել - 8
8. Կուբա - 7
9. Հնդկաստան - 7
10. Եգիպտոս - 1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի