Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Նախորդ տուրում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանն այս խաղում եւս «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը լուրջ ճնշում չէր գործադրում մրցակցի վրա, սակայն խփեց 2 գոլ: Հաշիվը 24-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով քիչ անց նաեւ գոլային փոխանցում կատարեց ճապոնացի Սինձի Կագավային: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտ ստացավ մրցակցի հետ բախվելու համար:
Ընդմիջումից հետո եւս «Այնտրախտի» մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ «Բորուսիան» ունեցավ մի քանի գոլային պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էր եւ փոխարինվեց 87-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդցիներն առաջադիմեցին 3 աստիճան՝ 39 միավորով բարձրանալով 7-րդ տեղ:
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Այնտրախտ Ֆ.»՝ 2:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 24 (11մ), Սինձի Կագավա, 32
«Համբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 3:2
Իվիցա Օլիչ, 11, Պյեր-Միշել Լասոգա, 19, 71, Ռաուլ Բոբադիլիա, 25, Տոբիաս Վերներ, 69
«Հանովեր» - «Հոֆենհայմ»՝ 1:2
Լարս Շտինդլ, 24 (11մ) – Անտոնի Մոդեստ, 1, Սվեն Շիպլոկ, 83
«Քյոլն» - «Բայեր»՝ 1:1
Բարդ Ֆինե, 83 – Յուլիան Բրանդտ, 61
«Շտուտգարտ» - «Ֆրայբուրգ»՝ 2:2
Դանիել Գինչեկ, 25, Մարտին Հարնիկ, 27 – Նիլս Պետերսեն, 58 (11մ), 85
Հեռացում՝ Ադամ Հլուշեկ, 66 («Շտուտգարտ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում