10:33  ,  24 ապրիլի, 2015

Դենիս Թումասյանը դարձավ 30 տարեկան

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Բաշկիրիայի «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանն ապրիլի 24-ին դարձավ 30 տարեկան:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը հանդես է եկել Ֆինլանդիայի ՅԲԿ-ում եւ «Յարոյում», Ռոստովի ԲՄԱ-ում, Մոսկվայի «Տորպեդոյում», Եկատերինբուրգի «Ուրալում», իսկ 2014-ից պաշտպանում է «Ուֆայի» գույները:

Ռուսաստանի առաջնությունում լավ տպավորություն թողնող Թումասյանը հայտնել է Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն, սակայն չի հրավիրվում ազգային թիմ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում