20:09  ,  23 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Մելքումյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանը պարտության մատնեց ԱՄՆ-ի թիմին

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Հաղթական միավորը Հայաստանի թիմին բերեց չորրորդ համար Հրանտ Մելքումյանը։ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը խաղացին ոչ ոքի։ Հայաստանի հավաքականը վաստակել է թիմային 4 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաեւ Հունգարիան ու Ռուսաստանը։

5-րդ տուրից հետո առաջատարը 8-ական միավոր հավաքած Ուկրաինայի եւ Չինաստանի հավաքականներն են: Մեկական միավոր են հետ Կուբան ու Իսրայելը։ 

Ապրիլի 24-ին առաջնությունում հանգստյան օր է։ Սպասվում է, որ շախմատիստները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Աշխարհի առաջնություն, 5-րդ տուր

ԱՄՆ - Հայաստան՝ 1,5։2,5

Սամուել Շենքլանդ - Լեւոն Արոնյան՝ 0,5։0,5

Ալեքսանդր Լենդերման - Սերգեյ Մովսեսյան՝ 0,5։0,5

Ալեքսանդր Օնիշչուկ - Վլադիմիր Հակոբյան՝ 0,5։0,5

Դանիել Նարոդիցկի - Հրանտ Մելքումյան՝ 0։1

Կուբա - Իսրայել՝ 1,5։2,5

Ուկրաինա - Հնդկաստան՝ 2,5։1,5

Չինաստան - Եգիպտոս՝ 2,5։1,5

Ռուսաստան - Հունգարիա՝ 3,5։0,5

Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով