Ապրիլի 11-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ կներկանացնեն 7 տղամարդ եւ 3 կին մարզիկներ: Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
Սմբատ Մարգարյան (56 կգ)
ԲԿՄԱ, Երեւանի ծանրամարտիմանկապատանեկան մարզադպրոց
Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան
Ապրիլի 11-ին, ժամը 20.00-22.00-ին
Աննա Գովելյան (53 կգ)
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
Անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան
Ապրիլի 12-ին, ժամը 17.00-19.00
Ռոստամ Կարապետյան (69կգ)
Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց
Անձնական մարզիչ՝ Ֆելիքս Ալիեւ
Ապրիլի 12-ին, 20.00-22.00
Վանիկ Ավետիսյան (69 կգ)
Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց
Անձնական մարզիչ՝ Ֆելիքս Ալիեւ
Ապրիլի 12-ին, 20.00-22.00
Իզաբելլա Յալյան (58 կգ)
Երեւանի ծանրամարտի մանկապա- տանեկան մարզադպրոց
Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան
Ապրիլի 13-ին, ժամը 20.00-22.00
Տիգրան Մարտիրոսյան (77 կգ)
Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
Անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան
Ապրիլի 14-ին, 20.00-22.30
Անդրանիկ Կարապետյան (77 կգ)
Սամաղարի մանկապատանեկանմարզադպրոց
Անձնական մարզիչ՝ Վիգեն Խաչատրյան
Ապրիլի 14-ին, 20.00-22.30
Աղասի Աղասյան (85 կգ)
Երեւանի օլիմպիական հերթափոխիպետական մարզական քոլեջ
Անձնական մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան
Ապրիլի 16-ին, ժամը 20.00-22.00
Սիմոն Մարտիրոսյան (105 կգ)
Սամաղարի մանկապատանեկանմարզադպրոց,
Անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան
Ապրիլի 18-ին, ժամը 11.00-13.00
Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ)
Քասախի մանկապատանեկան մարզադպրոց,
Անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան
Ապրիլի 18-ին, 14.00-16.00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում