Երկրպագուներից մեկը Instagram-ում տեղադրել է Չեռնոգորիա – Ռուսաստան Եվրո-2016-ի ընտրական խաղում տեղի ունեցած դրվագի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է տրիբունայից նետված ծխագլանը դիպչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի սկզբնամասում Ակինֆեեւը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նա արդեն Ռուսաստանի հավաքականի հետ վերադարձել է Մոսկվա եւ լավ է զգում իրեն: Դարպասապահին ծխագլանով հարվածած ֆանատն անմիջապես ձերբակալվել էր ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի