Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը դադարեցվել է հենց սկզբնամասում:
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող հանդիպման առաջին րոպեին ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին: Դարպասապահը խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով եւ տեղափոխվել է հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նրա ուղղությամբ ծխագլան նետած երկրպագուն անմիջապես ձերբակալվել է, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հանդիպման գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը թիմերին տարել է հանդերձարան: Քիչ անց խաղը կշարունակվի, սակայն Չեռնոգորիայի լուրջ պատիժ է սպառնում:








Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի