Նախապատրաստվելով մարտի 29-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 23-ին՝ ժամը 17:30-ին Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումն է: Մարտի 25-ին՝ ժամը 18:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Մարտի 25-ին Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Լատվիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 23-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք: Մարտի 23-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի առաջին մարզումն էր: Սարգիս Հովսեփյանի հրավիրած 23 ֆուտբոլիստներին միացել է նաեւ Աղվան Պապիկյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի