00:59  ,  20 մարտի, 2015

Աշխարհի առաջնություն. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս մնացին պայքարից

Սոչիում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում (նոկաուտ մրցակարգ) Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չկարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը եւ դուրս մնացին պայքարից: Լիլիթ Մկրտչյանը մրցեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի եւ պայքարը հասցրեց մինչեւ թայ-բրեյքի «Արմագեդոն» պարտիան, որը տանուլ տվեց սեւ ֆիգուրներով: Ընդհանուր հաշիվն է՝ 4:5:

Էլինա Դանիելյանը 0.5:1.5 հաշվով պարտվել է կուբացի Յանիետ Մարերո Լոպեսին, ԱՄՆ-ն ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը 0:2 հաշվով՝ հնդիկ Դրոնավալի Հարիկային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով