Երեւանի «Միկան» երկու տարվա պայմանագիր է կնքել 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Մինասյանի հետ, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Երիտասարդ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Փյունիկում» եւ «Ուլիսում»: Դավիթ Մինասյանը 2015-ին «Միկայի» առաջին նորեկն է: Առաջիկա օրերին ակումբում փորձաշրջան կանցնի բրազիլացի հարձակվող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում