Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը USA Today-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2006-ին իրեն առաջարկել են 100 հազար դոլար պայմանավորված խաղերին մասնակելու համար: Թենիսիստը մերժել է առաջարկը:
«Կարծում եմ՝ այն անօրինական է: Պայմանավորված խաղերը վնաս են հասցնում մեր մարզաձեւի հեղինակությանը: Ցավոք, հիմա էլ շատ են պայմանավորված խաղերը»,- ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ 2014-ին Ջոկովիչը հաղթել է 7 մրցաշարերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում