11:40  ,  21 դեկտեմբերի, 2014

Ռոնալդուն չի սեղմել Միշել Պլատինիի ձեռքը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մարոկկոյում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության պարգեւատրման ժամանակ չի սեղմել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ձեռքը:

Եզրափակիչում արգենտինական «Սան Լորենցոյի» նկատմամբ հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը ոսկե մեդալներ ստանալու ժամանակ աննկատ շրջանցել է Պլատինիին, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարել էր, որ այս անգամ «Ոսկե գնդակին» պետք է արժանանա աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը: Այս տարի Ռոնալդուի հետ այդ մրցանակի համար պայքարում են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը եւ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում