19:06  ,  13 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ շարունակել Բեռլինի «Հերտայի» դեմ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղը:

Բեռլինում ընթացող հանդիպման 33-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հարվածի պահին ձգեց մկանը: Նա «Բորուսիայի»  բժիշկների ուղեկցությամբ կաղալով լքեց խաղադաշտը: Առաջին խաղակեսում «Հերտայի» ֆուտբոլիստները բավական կոպիտ էին գործում Մխիթարյանի հետ պայքարելիս: Հենրիխի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ վնասվածքից ապաքինված լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, ում սխալի պատճառով դաշտի տերերը բացեցին հաշիվը:

Առաջին խաղակեսից հետո «Հերտան» հաղթում է նվազագույն հաշվով: Միակ գոլը 40-րդ րոպեին խփել է «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուլիան Շիբերը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով