Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 2015 թվականին առաջին անգամ կգերազանցի 100 միլիոն դոլարը, հաղորդում է կազմակերպության կայքը:
Առավելագույն աճ կլինի «Մասթերս 1000» շարքի մրցաշարերում: Առաջիկա չորս տարիներին՝ աճը կլինի 14 տոկոս տարեկան: 2018-ին ATP մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կգերազանցի 135 միլիոն դոլարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում