15:14  ,  5 դեկտեմբերի, 2014

«Չելսիի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը կխաղա Անգլիայում

Լոնդոնի «Չելսիի» եւ կատալոնական «Բարսելոնայի» իսլանդացի նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենը պայմանագիր է կնքել անգլիական «Բոլթոնի» հետ, տեղեկացնում է ակումբի կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը:

36-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը բելգիական «Բրյուգեն» էր: Գուդյոնսենն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է տեղափոխվել «Բոլթոն»: Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին հարձակվողն ավարտեց ելույթներն Իսլանդիայի հավաքականում, որի կազմում անցկացրած 78 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում