00:08  ,  3 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանն արդեն ձմռանը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բորուսիայի» անհաջող ելույթները կարող են ստիպել դորտմունդյան ակումբի ղեկավարությանը դիմել կադրային փոփոխությունների:

Բրիտանական express.co.uk-ի տվյալներով, արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Յուրգեն Կլոպի թիմից հնարավոր է հեռանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլը»: Անգլիական ակումբը ցանկանում է կամ գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, կամ վարձակալության պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարում էր նաեւ «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում