Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 ակումբներ ապահովել են տեղը փլեյ-օֆֆում:
5-րդ տուրի արդյունքում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Լոնդոնի «Արսենալը» եւ «Չելսին», Մադրիդի «Աթլետիկոն», Լեւերկուզենի «Բայերը» ու Դոնեցկի «Շախտյորը»: Նախորդ տուրում նման բախտի էին արժանացել նաեւ Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն եւ պորտուգալական «Պորտուն»:
«Ռեալը», «Բավարիան», «Չելսին» ու «Պորտուն» արդեն ապահովել են նաեւ խմբերում առաջին տեղերը:
Ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 2 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում