16:42  ,  24 նոյեմբերի, 2014

Տարվա լավագույն դարպասապահի 5 թեկնածուները

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիան (FIFPro) ներկայացրել է տարվա լավագույն դարպասապահի 5 թեկնածուներին։ Ցուցակում տեղ են գտել՝ Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Իկեր Կասիլյասը («Ռեալ», Իսպանիա), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», Իտալիա), Կլաուդիո Բրավոն («Բարսելոնա», Չիլի) եւ Տիբո Կուրտուան («Չելսի», Բելգիա),

Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 1-ին, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում