21:20  ,  17 նոյեմբերի, 2014

Ֆեդերեր. Հրաշալի մրցաշրջան էր

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ֆեդերերը գնահատել է իր մրցելույթն այս մրցաշրջանում։

«Հրաշալի մրցաշրջան ստացվեց։ Ես կայուն արդյունքներ ցույց տվեցի։ Ագրեսիայով եւ մեծ ցանկությամբ խաղացի։ Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ մրցաշրջանի մեկնարկին։ Վստահ եմ, որ այն ավելի հետաքրքիր կլինի։

Ջոկովիչը արժանիորեն պահպանեց աշխարհի առաջին ռակետի կոչումը։ Նա ամբողջ տարվա ընթացքում հիանալի խաղաց։ Չեմ կարող տալ մեկ այլ թենիսիստի անուն, ով ամբողջ տարվա ընթացքում նրա մակարդակի խաղ ցուցադրած լինի»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում