18:52  ,  15 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Պատանիների օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նորամուտն ու Դավիթ Բեջանյանի մեդալը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը պայքարի մեջ մտավ պատանիների օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով 105 կգ քաշային կարգում գրավեց 7-րդ տեղը: 17-ամյա ծանրորդը նորամուտը նշեց մեծահասակների մրցաշարում:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը գրանցեց 183 կգ, իսկ հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 213 կգ: Նա անհաջող հրեց 220 եւ 221 կգ-ն: Երկամարտի 396 կգ-ն միայն 7-րդ արդյունքն էր:

Երկամարտի 432 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն հռչակվեց ղազախ Իլյա Իլյինը, ով միայն անձնական քաշով գերազանցեց ուզբեկ Ռոսլան Նուրուդինովին: Ռուսաստանը ներկայացնող հայ ծանրորդ Դավիթ Բեջանյանը երկամարտի 427 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը հանդես էր եկել գերծանր քաշային կարգում (+85 կգ) եւ երկամարտում հավաքել էր 391 կգ (170+221)՝ սահմանելով պատանիների ռեկորդ: Նանջինգում նրա անձնական քաշը 110 կգ էր:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն 

Տղամարդիկ, 105 կգ

1. Իլյա Իլյին (Ղազախստան) - 432 կգ (190+242)

2. Ռոսլան Նուրուդինով (Ուզբեկստան) - 432 կգ (193+293)

3. Դավիթ Բեջանյան (Ռուսաստան) - 427 կգ (187+240)

7. Սիմոն Մարտիրոսյան (Հայաստան) - 396 կգ (183+213)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում