21:20  ,  12 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Աղասի Աղասյանը 5-րդն է B խմբում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց նաեւ 85 կգ քաշային Աղասի Աղասյանը:

Հայ ծանրորդը հանդես եկավ B խմբում եւ ցուցադրեց 5-րդ արդյունքը: Պոկում վարժությունում Աղասյանը բարձրացրեց 156 կգ, իսկ հրում վարժությունում՝ 197 կգ: Նրա երկամարտի արդյունքն էր 353 կգ:

Ապրիլին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Աղասի Աղասյանը երկամարտի 345 կգ (150 +195) արդյունքով զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից նոյեմբերի 12-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Արա Խաչատրյանը, ով 16-րդ տեղն էր գրավել 77 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում